Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Niva-ն ու КамАЗ-ը. կան զոհեր. shamshyan.com
14:14 08.08.2018
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00- ի սահմաններում Երևան-Երասխավան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 35 CZ 554 համարանիշի և КамАЗ մակնիշի 35 ԼZ 078 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները: Փաստի առթիվ մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԱՅՍՏԵՂ՝ http://shamshyan.com
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
«VARDA» գիշերային ակումբի տնօրենը ձերբակալվել է սպանության կասկածանքով..ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com/
-
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում օգոստոսի 7-11-ը. hraparak.am
-
Երեւանում ինքնասպանություն գործած 19-ամյա աղջիկն Արմավիրից է. դեպքի առաջ զանգել է իր նախկին ծանոթին. news.am
-
«VARDA» գիշերային ակումբում. 28-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է մայրուղում. ակումբի տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com
-
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 06.08.2018 . ՏԵՍԱՆՅՈՒԹ. /news.am
-
42-ամյա քաղաքացին դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ ԱԺ նախկին պատգամավորը իրեն ծեծի է ենթարկել հենց իր տանը . shamshyan.com
-
Նոր մանրամասներ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքից. news.am
-
Նիկոլ Փաշինյանի նոր անեկդոտը Սաշիկ Սարգսյանի մասին
-
Հայտնի է Սոչիում հրդեհի հետեւանքով զոհված հայերի անունները. զոհերի թվում 9 տարեկան երեխա կա. armlur.am
-
Սասուն Միքայելյանի պատմությունը` Վազգեն Սարգսյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Ռոբերտ Քոչարյանն այսօր դիմելու է վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով իրեն կալանավորելու որոշումը . azatutyun.am
-
Ահա թե ինչու Քոչարյանին կալանավորեցին հենց կեսգիշերին . yelaket.am/
-
Մարտ Բաբայանը հայր է դարձել. ո՞ւմ պատվին են ծնողներն անվանակոչել առաջնեկին. /style.news.am
-
Ահա, թե ինչ հետևանք ունեցավ Սիրուշոյի համար՝ Քոչարյանի կալանավորումը . /lurer.com
-
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը. yelaket.am
-
էն օրերին, որ ջահել տղերքի գլուխ էին կտրում ու անարգում մարմինները, էդ ժամանակ էլ ցավ չէի՞ք զգում․․․ yelaket.am
-
Փաշինյանի դուստրը սկսել է իր «youtube»-յան տեսահոլովակների հեռարձակումները
-
LIVE. Դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշումը. azatutyun.am
-
Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը. yerkirmedia.am
-
Նաիրա Զոհրաբյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասին. news.am