loading...

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհի . 23-ամյա վարորդը Renault-ով մխրճվել է մետաղե արգելապատնեշների մեջ, կա 1 զոհ, 1 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

16:30 01.11.2017

shamshyan.com-ը  գրում  է  Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Հայրապետ Առաքելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 13.5 կմ հատվածում՝ Արծվի արձանի մոտ, իր վարած Renault մակնիշի 35 ԼM 882 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 ճանապարհների մեջտեղում գտնվող երկաթե արգելապատնեշներին, այնուհետև դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հանդիպակաց գոտու աջակողմյան մետաղյա արգելապատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է նրա ուղևորուհին՝ 23-ամյա Հաննա Հանթլինը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ։ Տուժածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մինչև փրկարարների ժամանումը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
մանրամասները կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/hy/a

Դիտվել է 1894 անգամ

online-tv.am

Լրահոս