loading...

Խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են մարդատար Ford Transit-ն ու ГАЗ 5312-ը. վարորդները տեղում մահացել են. կա 1 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:54 11.08.2017

shamshyan.com_ը  գրում է  Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում բախվել են Ford Transit ուղևորատար մակնիշի 34 VZ 252 համարանիշի և ГАЗ 5312 մակնիշի 595 ՏՍ 46 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել են, իսկ մի կին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և ավագ տեսուչ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մարալիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Տեղում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/

Դիտվել է 2435 անգամ

online-tv.am

Լրահոս