loading...

Խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Opel-ն ու Mercedes-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:24 20.07.2017

shamshyan.com-ը գրում  է  /Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Շիրակ գյուղ տանող ճանապարհահատվածում՝ Շիրակ գյուղի գերեզմանների հարևանությամբ, բախվել են Opel մակնիշի 34 CV 840 համարանիշի և Mercedes մակնիշի 77 NT 477 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի, որից 4-ը երեխաներ են, իսկ 2-ն էլ ավտոմեքենաների վարորդները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից երկուսին իր անձնական օգտագործման ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխել քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված մայոր Ալիկ Առաքելյանի հայրը, ով վթարից առաջ հերոս տղայի շիրիմին է այցելելիս եղել և երբ իմացել է տեղի ունեցած վթարի մասին, շտապել է օգնության ձեռք մեկնել վիրավորներին։ Վիրավորներից մի քանիսին էլ մինչև ոստիկանների ու փրկարարների ժամանումը, օգնության են հասել ճանապարհին գործող բենզալցակայանի աշխատակիցները։ 

Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 2687 անգամ

online-tv.am

Լրահոս