loading...

Կինն սպանել է ամուսնուն՝ բնակարանը վատ վերանորոգելու համար. pastinfo.am

13:49 18.11.2018

 

Յամալո-Նենսի ինքնավար շրջանում կինն ամուսնուն սպանել է բնակարանի վերանորոգումը որակյալ չանելու համար։ Այդ մասին հաղորդել է շրջանային դատախազությունը։

Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի վերջերին։ Ամուսինները միասին ալկոհոլ են օգտագործել, որի ընթացքում նրանց միջեւ վիճաբանություն է առաջացել։ Կինն սկսել է դժգոհել վերանորոգման որակից, որը կատարել էր ամուսինը եւ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել ամուսնու կրծքավանդակի հատվածին։ Գիտակցելով կատարածը՝ նա զանգահարել է շտապօգնություն եւ ոստիկանություն։Իսկ ոստիկանների ժամանելուց հետո վիրավորել նրանցից մեկին։

Կինն ընդունել է մեղադրանքը եւ դատախազությունն առաջիկայում քրեական գործն կուղարկի դատարան։  

Դատարանում մեղադրանքը հիմնավորվելու դեպքում կնոջն սպառնում է 15 տարվա ազատազրկում։

Աղբյուր` Փաստինֆո

 

Դիտվել է 857 անգամ

online-tv.am

Լրահոս