loading...

Կիրթ կին էր եւ շատ ուշադիր մայր. պատմում են կամրջի տակ մահացած հայտնաբերված մոր եւ դստերը ճանաչողները . ՏԵՍԱՆՅՈՒԹ. NEWS.am

16:03 16.02.2018

Երեւանի Դավթաշենի կամրջից փետրվարի 15-ին, նախնական տվյալներով, ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջը՝ Գայանե Հարությունյանին, վերջին անգամ տեսել են փետրվարի 13-ին:

Գայանեի հարեւանը՝ Աշոտ Գալստյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ այդ օրը Գայանեն աշխատանքից հետո երեխայի հետ իջել է խանութ եւ այլեւս չի վերադարձել:

«Գայանեն ԱԻՆ-ում էր աշխատում, փետրվարի 13-ին գործից տուն է եկել, ասել է՝ երեխայի հետ իջնում եմ խանութ, գամ, ու չի եկել: Հայրն առաջինն ինձ ասեց, որ Գայանեն երեխայի հետ տուն չի վերադարձել, հետո արդեն ոստիկանություն դիմեցինք»,- պատմեց հարեւանը:

Նրա խոսքով՝ Գայանեի ընտանիքը երբեք սոցիալական խնդիրներ չի ունեցել, բարձրագույն կրթությամբ, աշխատող մարդիկ են. «Հայրն էլ, մայրն էլ կիրթ, նորմալ, աշխատող մարդիկ են, նորմալ ապրում էին, սոցիալական խնդիրներ չեն ունեցել»:

9-ամյա երեխան էլ, ինչպես պատմեց հարեւանը, շատ համեստ, կիրթ երեխա էր. վերջին անգամ հունվարի 28-ին էր տեսել, 9-ամյա երեխան իրեն բանակի օրվա կապակցությամբ շնորհավորել էր:

Աշոտ Գալստյանը նշեց, որ Գայանեն վաղուց էր ամուսնալուծվել, հայրական տանն էր ապրում հոր եւ մոր հետ, ունի 2 քույր:

Գայանեի հարեւանուհիներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ երբեք Հարությունյանների ընտանիքից վեճի ձայներ չեն լսել, շատ հանգիստ, համեստ ընտանիք էր:

9-ամյա աղջնակի դասվար Անուշ Զաքարյանը նշեց, որ ամբողջ դպրոցը ցնցված է կատարվածից, քանի որ ե՛ւ մորը, ե՛ւ դստերը շատ լավ ճանաչում են եւ չեն հավատում, որ կարող էր նման դեպք պատահել:
Ամբողջական հոդվածը կարդացեք  այստեղ՝ ՝ https://news.am/arm/news/436718.html

Դիտվել է 2919 անգամ

online-tv.am

Լրահոս