loading...

«Կոնգրես» հյուրանոցի գործով Սեդրակ Քոչարյանը հարցաքննվել է. ԱԱԾ տնօրեն. armtimes.com

16:15 15.12.2018

/armtimes.com-ը  գրում  է «Կոնգրես» հյուրանոցի գործով Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվել է:

Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ Սեդրակ Քոչարյանը վկայի կարգավիճակ ունի:

Այս դեպքով քրեական գործ է հարուցվելՀՀ ՔՕ 190 հոդվածի հատկանիշներով (փողերի լվացում): Քրեական գործի շրջանակներում մեղադրյալներ չկան:

Հիշեցնենք, որ հայտնի գաղտնալսման հրապարակումից հետո ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ասաց, որ իրենք փաստեր ունեն, որ «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ այդ սխեման կապված է Քոչարյանի ընտանիքի հետ:

Ավելի ուշ՝ Արթուր Վանեցյանը պարզաբանեց, որ էմոցիոնալ.հայտարարություն է արել, խոսքը ոչ թե կաշառքի, այլ փողերի լվացման մասին է: ԱԱԾ տնօրենը նշեց որ առաջիկայում այս գործով այլ մանրամասներ եւս կհայտնեն: «Գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ եւ առաջիկայումայդ գործով կտրվի անհրաժշետ տեղեկատվություն»,- հավելեց ԱԱԾ տնօրենը:
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/

Դիտվել է 447 անգամ

online-tv.am

Լրահոս