loading...

Կորչեն զզվելի աղվամազերը. կոսմետոլոգը պատմեց՝ ինչու են կանանց բեղիկներն աճում, և դրանք ինչպես ճիշտ վերացնել

20:05 20.07.2017

/blognews.am/-ը  գրում է  Բացի ոչ էսթետիկ տեսքից՝ բեղիկները կարող են խոսել էնդոկրին համակարգի հիվանդությունների, անպտղության, վիժման, ուռուցքի, ձվարանների հիվանդության մասին: BlogNews-ի այս խորհուրդները կօգնեն իմանալ՝ ինչպես տնային պայմաններում վերացնել դեմքի անցանկալի մազերը և որ մեթոդին է ավելի լավ դիմել:

Անտեսում
Առավելությունները: Բեղիկները հոգնեցնող երկրպագուների դեմ պայքարի հրաշալի միջոց են: 

Թերությունները: Շատ կանայք ձևացնում են, թե չեն նկատում շրթունքի վերևի սև մազերը, բայց դա չի նշանակում, որ դրանք անտեսանելի են շրջապատողների համար: Բեղիկները մթագնում են դեմքի գեղեցկությունը:

Ածելի
Առավելությունները: Արագ է, հեշտ և առանց մեծ ծախսի:

Թերությունները: Դեմքի մազերը սափրելու գաղափարն ամենալավը չէ: Դրանից հետո նոսր մազերը կխտանան, բարակ մաշկդ կգրգռվի, կառաջանան ներաճած մազեր, ցան, չեն բացառվում ածելիով կտրվածքները: Իսկ արդյունքը երկարատև չէ՝ մի քանի օր անց նորից ստիպված կլինես կրկնել պրոցեդուրան:

Նրբունելի
Առավելությունները: Որակյալ պրոֆեսիոնալ նրբունելու միջոցով կարելի է ցանկացած երկարության մազ պոկել: Մազերը նորից կաճեն 4 շաբաթ անց: 

Թերությունները: Սա ցավոտ պրոցեդուրա է, կարող է գրգռվածություն, բորբոքում, պզուկներ առաջացնել: Դրանից հետո մազերը թեև ավելի բարակ, բայց  տարբեր ուղղություններով են աճում:

Ջրածնի պերօքսիդ
Առավելությունները: Ջրածնի պերօքսիդը բացարձակ անցավ կգունաթափի մազերը: Մազերը կդառնան բաց գույնի, նուրբ, չոր և աննկատ: 

Թերությունները: Հարմար է միայն նրանց համար, ովքեր քիչ մազեր ունեն: Մաշկն արագ ընտելանում է այդ պրոցեդուրային, և արդյունքը թուլանում է:

Մեղրամոմ
Առավելությունները: Մազահեռացան բավական անվնաս միջոց է: Ժամանակ և փող է խնայում, դեմքի մազերը վերացնում է 2 շաբաթով:

Թերությունները: Մեղրամոմը պետք է շատ զգույշ կիրառել՝ մի շարք կանոններ պահպանելով: Հնարավոր է այրվածք, եթե մեղրամոմը շատ տաք լինի: Մեղրամոմի ժապավենների պատռվելու դեպքում մաշկը վնասվում և կարմրում է:

Շուգարինգ
Առավելությունները: Այս պրոցեդուրան առաջարկում է գեղեցկության սրահների մեծ մասը, քանի որ այն դրական արդյունք է ունենում: Շուգարինգ անում են ամսական 1 անգամ: 

Թերությունները: Առաջին անգամից կարող է չստացվել: Պետք է վարժվել և սովորել շուգարինգի համար խառնուրդ պատրաստել:
Նյութի աղբյուր՝ https://blognews.am/

Դիտվել է 17659 անգամ

online-tv.am

Լրահոս