loading...

Կոսմետիկ միջոցների ճիշտ օգտագործման կուլտուրան

15:13 09.06.2017

 Բոլոր կանայք և աղջիկները ինչ-որ չափով օգտվում են կոսմետիկ միջոցներից: Ինչպես սնունդը, այնպես էլ կոսմետիկ խնամքի միջոցները շատ շուտ են հնանում: Ժամանակի ընթացքում դրանց մեջ հավաքվում են այնպիսի բակտերիաներ, որոնք, դեմքին դիպչելուն պես, վերածվում են վարակի աղբյուրի :





 

Похожее изображение

Մասնագետների անցկացրած վերջին հարցումներից պարզվել է, որ կանանցից շատերը օգտագործում են խնամքի միջոցներ, որոնց պահպանման ժամկետը վաղուց արդեն անցել է: Օրինակ` հին տուշի խոզանակի վրա հավաքված բակտերիաները կարող են պատճառ դառնալ աչքի հիվանդության առաջացման: Այդ պատճառով տուշը բացելուց հետո 6 ամիս անց այն արդեն պիտանի չէ օգտագործման: Պահպանման ժամկետն անցած շրթներկը լավագույն դեպքում կչորացնի շրթունքները, իսկ վատագույն դեպքում շրթունքների վրա կառաջացնի ճաքեր ու գրգռվածություն :

Картинки по запросу դիմահարդարում

Հարկ է նշել, որ մոտ 5 տարի առաջ Եվրոխորհուրդը օրենք է ընդունել, ըստ որի՝ բոլոր խնամքի միջոցներ արտադրող ընկերությունները պետք է իրենց արտադրանքի վրա անպայման նշեն տվյալ ապրանքատեսակի պահպանման ժամկետը: Այսօր կանանց մեծ մասը նույնիսկ չգիտի էլ, որ նման ինֆորմացիա գոյություն ունի: Պետք է միշտ հետեւել, որպեսզի սրվակների ու քսուքների վրա գրված լինի եւ պահպանման ժամկետը, եւ բացելուց հետո օգտագործման տեւողությունը:

Картинки по запросу դիմահարդարում

Անի Գևորգյան
Նյութի աղբյուր՝ http://pressmedia.am/?p=49595&l=am

Դիտվել է 2228 անգամ

online-tv.am

Լրահոս