loading...

Կոտրվածքներով դուրս գրված 81-ամյա պապիկը մահացել է հիվանդանոցի պատի տակ. 1in.am

18:18 25.02.2018

1in.am-ը  գրում  է  lԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ  վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթանում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի չորս բժիշկների՝ Ահարոն Մարգարյանի, Վարդան Անափիոսյանի, Արսեն Ասատրյանի և Նարեկ Պեպանյանի գործի դատական քննությունը:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբան Ահարոն Մարգարյանը, բժիշկ-ռենտգենոլոգ Վարդան Անափիոսյանը, վիրաբույժ Արսեն Ասատրյանը և բժիշկ-ռեանիմատոլոգ Նարեկ Պեպանյանը թույլ են տվել մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարում, դրանց նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք և արդյունքում անզգուշությամբ առաջացրել են հիվանդ Ռաֆիկ Խաչատրյանի մահը:

Չորս ամբաստանյալներին էլ առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ գործի տվյալների՝ 2015 թվականի հունվարի 18-ին շտապօգնության թիվ 64 անձնակազմը կանչով մեկնել է «Էրեբունի» քոլեջի մոտ ու հայտնաբերել է տարեց տղամարդու դիակ: Հետագայում դիահերձմամբ մահացածի մոտ ախտորոշվել է «կոնքի աջ կեսի ոսկրերի բազմաթիվ բեկորային կոտրվածքներ»:

Սկզբում նույնիսկ քրեական գործ է հարուցվել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, սակայն հետո քննությունը հանգել է հետևության, որ 81-ամյա տղամարդու մահվան պատճառը բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարումն է եղել:

Պարզվել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 9-ի սահմաններում Երևանի Եղբայրության և Չեխովի փողոցների հարակից տարածքի ավտոկայանատեղիի մոտ վայր է ընկել մի քաղաքացի՝ 81-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը: Քաղաքացիները շտապօգնություն են կանչել: Շտապօգնության բժիշկը, նախնական ճիշտ ախտորոշելով, որ տարեց տղամարդը կոտրվածք ունի, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել է բազմապրոֆիլ հիվանդանոց՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Այնտեղ, ըստ մեղադրանքի, հիվանդին չեն պահել դինամիկ հսկողության տակ, թերի հետազոտում են կատարել, ճիշտ ախտորոշումը չեն գտել և տարեց մարդուն դուրս են գրել այն դեպքում, երբ նա … չի կարողացել քայլել…

Ըստ մեղադրանքի՝ բժշկական կենտրոնում կատարվել է Ռ. Խաչատրյանի կոնքոսկրերի ռենտգեն, բայց  չեն հայտնաբերվել կոնքոսկրերի բեկորային կոտրվածքները ու… քայլել չկարողացող տարեց հիվանդը, առանց ուղեկցողի, դուրս է գրվել ու դուրս է բերվել հիվանդանոցից…
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://www.1in.am/2305064.html

Դիտվել է 1929 անգամ

online-tv.am

Լրահոս