loading...

Կրակոցն արձակել է Էդվարդ Գրիգորյանը, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը . news.am

13:36 18.07.2018

«Սասնա ծռեր» խմբի գործով Պավլիկ Մանուկյանն այսօր՝ հուլիսի 18-ին, «Սասնա ծռերի» գործով աղմկահարույց բացահայտում արեց։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նա հայտարարել է, որ պատահական կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանն է արձակել, ում մեղադրում են ոստիկանի սպանության մեջ, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը:

«Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար պատժվում է Արմեն Բիլյանը։ Բանկոմատը բացելու խնդիր, մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է։ Տղաների խափանման միջոցը փոխված է, բոլորը պիտի դուրս գան ի շահ պետության եւ արդարության: Խնդրում եմ վերականգնեք արդարությունը, եւ ես ձեզ կդիմեմ պարոն դատավոր բառով, որը դուք կվաստակեք»,- հայտարարեց նա:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ https://news.am

Դիտվել է 993 անգամ

online-tv.am

Լրահոս