Կրակոցներ Գյումրիում. սպանվել են 2 եղբայրներ . ՏԵՍԱՆՅՈՒԹ
00:20 18.05.2018
shamshyan.com-ը գրում է /Այսօր՝ մայիսի 17-ին, հրազենի գործադրմամբ սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում անհայտ անձինք Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 180 հասցեի՝ նախկին Սրբիչի գործարանի հարևանությամբ, ավտոմատով և ատրճանակով կրակոցներ են արձակել Գյումրի քաղաքի Կրուպսկայայի փողոցի բնակիչներ, 33-ամյա Վարդան Կարապետյանի և 37-ամյա Թելման Կարապետյանի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս գլխի և կրծքավանդակի մասում ստացել են մահացու հրազենային վիրավորում և մահացած վիճակում տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 3 հատ, ըստ նախնական տեղեկությունների, Մակարով տեսակի ատրճանակից և 3 հատ ավտոմատ Կալաշնիկովից արձակված կրակած պարկուճներ: Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածները հորեղբոր տղաներ են:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2018/05/17/1096237/
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ azatutyun.am
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Սպանություն՝ Երևանում. Սիլիկյան փողոցի գերեզմանների հարևանությամբ՝ փոսի մեջ, հայտնաբերվել է կապված ու այրված անհայտ սեռի դի.ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com
-
Դերասան Հայկ Մարությանը բանակցել է ինքնասպան լինել ցանկացող քաղաքացու հետ և համոզել նրան. shamshyan.com
-
Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակաշառքների միջոցով. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am
-
Ինչ հարցեր են քննարկել Յուրի Խաչատուրովն ու Նիկոլ Փաշինյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. armlur.am
-
Նիկոլ Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի, Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու և «Սասնա ծռերի» մասին. 168.am
-
Դիտարկվում է կուտակային կենսաթոշակային համակարգը կասեցնելու հարցը. Մանե Թանդիլյան. 168.am/
-
Քաղաքացիները իրենց խնդիրներով ու նամակներով շրջապատեցին վարչապետ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. azatuttyun.am
-
Փաշինյանը կոչ արեց 15.00-ից դադարեցնել անհնազանդության ակցիաները, բացել ճանապարհները . ՏԵՍԱՆՅՈՒԹ. azatutyun.am
-
Նիկոլ Փաշինյանը Քաղբանտարկյալների խնդրի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 15.05.2018 . ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
-
Ինյեստայի հարցազրույցի ժամանակ տրիբունա է փլուզվել . ՏԵՍԱՆՅՈՒԹ. sport.news.am
-
Փաշինյանը մանրամասնում է՝ ինչ է քննարկել Պուտինի եւ Լուկաշենկոյի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
-
Այ աբիժնիկ, այ թուխս. Թեժ վիճաբանություն Արևաշատ համայնքում գյուղացիների ու համայնքի ղեկավարի միջև
-
Կարծում եմ՝ արտահերթ ընտրություններն այս տարի կլինեն. Փաշինյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ. /news.am
-
Էդմոն Մարուքյանը՝ Գլխավոր դատախազի հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. /news.am
-
Հոլիվուդյան դերասան Ռոման Միտիչյանը՝ Թանկյանի հետ Հայաստան գալու եւ Քրիստիան Բեյլի ու Ստալոնեի հետ նոր նախագծերի մասին. style.news.am
-
Միխայիլ Լեոնտեւը Փաշինյանից ներողություն է խնդրել իր ոչ պատշաճ մեկնաբանության համար . news.am-
-
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ապրող հայերին կոչ է արել ներդրումներ անել Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am/
-
Ի՞նչ լուսանկարներ է հրապարակում սոցցանցերում Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամը. /blognews.am
-
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Սոչիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am