loading...

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ղարաբաղյան հակամարտության թեման

20:26 27.10.2020


Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում են ՌԴ արտգործնախարարությունից:

Քննարկվել է բազմաթիվ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Շեշտվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի կայուն դադարեցման ապահովման անհրաժեշտությունը: Արտգործնախարարներն ընդգծել են խնդրի խաղաղ լուծման այլընտրանքի բացակայության, կրակի դադարեցման ռեժիմի շուտափույթ պահպանման  ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների շրջանակում բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Հատկապես նշվում է ճգնաժամի միջազգայնացման անթույլատրելիության մասին՝ օտարերկրյա գրոհայինների ներգրավմամբ:
նյութի  աղբյուր՝ https://www.1lurer.am

Դիտվել է 402 անգամ

online-tv.am

Լրահոս