loading...

Մահացել է երգչուհի Նադեժդա Սարգսյանը. /life.tert.am

11:56 03.07.2018

Այսօր՝ 20։30-ի սահմաններում, մահացել է երգչուհի Նադեժդա Սարգսյանը:

Այս մասին լուրը հաստատեց «Նաիրի» Բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:

Նա նշեց, որ երգչուհին մահացել է երկարատև, ծանր հիվանդությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am Life–ը հայտնել էր, որ երգչուհի Նադեժդա Սարգսյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է, և վիճակը ծանր է։

Նադեժդա Սարգսյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։

1971 թվականին ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, 1992 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։

1973-1978 թթ.` «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի, 1978-1987 թթ.` Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թթ՝ «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, 1992 թվականից, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի և վոկալ ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն։

1995-1999 թթ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2007 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր՝ «Տարեմուտի երեկո 2008», «Երկու աստղ» և այլն։

2008-2009թթ. եղել է «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր, նաև ընդգրկվել է Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման» հանձնաժողովում։

Հյուրախաղերով եղել է աշխարհի 40 երկրներում։ Երգացանկում են՝ Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի և այլոց երգերից:
Նյութի  աղբյուր՝ http://life.tert.am/

Դիտվել է 1699 անգամ

online-tv.am

Լրահոս