Մահացել է Իոսիֆ Կոբզոնը . /news.am
17:38 30.08.2018
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը: Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտնել է երգչի կնոջ օգնականը: Իոսիֆ Կոբզոնը հեռացել է կյանքից 81 տարեկանում: Երաժիշտի հետ հրաժեշտի վայրը եւ ժամը կհաղորդվի ավելի ուշ:
Կոբզոնի վիճակը կտրուկ վատթարացել է հուլիսի 20-ին: Երգիչը գաղտնի է հոսպիտալացվել. այդ մասին տեղեկությունները մամուլ են արտահոսել միայն մի քանի օր անց:
Երգչին ծանր վիճակում տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: Կոբզոնը հուսահատորեն կառչած էր կյանքից, սակայն օրգանիզմում խափանում էր եղել. օրգանները սկսել էին չգործել:
Հոսպիտալացումից հետո մեկ շաբաթ անց տեղեկություններ էին հայտնվել, որ արտիստը չի կարողանում ինքնուրույն շնչել: Նրան միացրել էին թոքերի արհեստական օդափոխության սարքին: Մի քանի օր անց նա մահացել է:
Հիվանդությունները Կոբզոնին վաղուց էին հետապնդում: Նրա մոտ քաղցկեղ էին ախտորոշել դեռեւս 13 տարի առաջ: «Երբ հրեային ասում են, որ նրան ապրելու 3 ամիս է մնացել, գնում է այլ բժշկի մոտ: Ահա այդպես էլ ինձ մոտ ստացվեց: Ինձ ասացին, որ մնացել է ոչ թե 3 ամսվա, այլ մեկուկես շաբաթվա կյանք»,- պատմում էր նա:
Չնայած Կոբզոնը արտասահմանում բուժվելու հակառակորդներից էր, ստիպված էր Ռուսաստանից հեռանալ: Արտիստը 2005-ին վիրահատվել է Գերմանիայում եւ այդ ժամանակից ի վեր գտնվում էր բժիշկների ակնդետ հսկողության ներքո:
Կոբզոնը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 11-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքում, սկսել է երգել վաղ մանկության տարիներից: Դեռեւս 9 տարեկանում նա ելույթ է ունեցել Կրեմլում ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի առաջ՝ կատարելով «Թռչում են չվող թռչունները» երգը:
Կոբզոնը Գնեսինների անվան երաժշտա-մանկավարժական ինստիտուտի (ներկայումս՝ Գնեսինների անվան Երաժշտության ռուսական ակադեմիա) վոկալի ֆակուլտետ է ընդունվել բանակից հետո, որտեղ ծառայել է Անդրկովկասյան ռազմական օկրուգի երգի եւ պարի համույթում:
Գնեսինների ուսանողը հռչակվել է մեկ տարի հետո, երբ Համամիութենական ռադիոյով սկսել է զուգերգով ելույթ ունենալ համակուրսեցի Վիկտոր Կոխնոյի հետ: 1964 թվականին Էստրադայի արտիստների համառուսական մրցույթում եւ լեհական Սոպոտի փառատոնում հաղթանակը էստրադայում նրա դիրքերն ամրապնդել է:
Խորհրդային Միությունում չկար գեթ մեկ մարդ, որը ծանոթ չլիներ նրա լիրիկական բարիտոնին: Իսկ եթե անգամ կար, ապա «Գարնան 17 ակնթարթները» կուլտային ֆիլմի էկրան բարձրանալուց հետո, հաստատապես այդպիսի մեկը չմնաց:
Երգչի հյուրախաղային գործունեությունը շարունակվել է ավելի քան կես դար: 2012 թվականին արտիստը հայտարարել է, որ իր համերգային գործունեությունը կավարտի 75-ամյակի օրը՝ 2012 թվականի սեպտեմբերի 11-ին, Կրեմլի պետական պալատում մենահամերգով, սակայն դրանից հետո էլ էր շարունակում բեմ բարձրանալ, հյուրախաղերով ճանապարհորդել ամբողջ երկրով եւ ամենաակտիվ մասնակցություն ունենալ Ռուսաստանի հասարակական-քաղաքական գործընթացներին:
Նյութի աղբյուր՝ https://news.am
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Ռոբերտ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության հետ, որը ճիշտ չէ. ՀՔԾ պետ . ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
-
Ի՞նչ տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում, ինչու են բերման ենթարկել երաժիշտներին. մեկնաբանում է Օսիպյանը. /news.am
-
Մարտի 1-ի գործով նոր շատ հետաքրքիր փաստաթղթեր կան. ՀՔԾ պետ. news.am
-
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում օգոստոսի 25-29-ը. hraparak.am
-
3-ամյա երեխան 4 օր ապրել է առանց հացի ու ջրի և փրկել է փոքր եղբորը. 1in.am
-
Ի՞նչ պшտահեց Մերկել-Փաշինյան հшնդիպման ժամանակ, երբ խшփանվեցին «թարգմшնիչ» սարքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. hraparak.am/
-
Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման ռեժիմը սկսի գործել. Մերկել. 1in.am
-
Տաթև Ասատրյան — Սիրտս Սրտիդ․․Այս հրաշալի երգը համացանցում գրանցեց 3 միլիոն և ավելի դիտումներ․․դիտեք և վայելեք
-
Անգելա Մերկելը, Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը զբոսնում են Հյուսիսային պողոտայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. factor.am
-
Անգելա Մերկելի այցը Ծիծեռնակաբերդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. factor.am/
-
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ նվիրեց Անգելա Մերկելին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. /news.am
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օդանավակայանում դիմավորում է Անգելա Մերկելին . //news.am
-
Արարատի մարզում հրշեջներն ու ոստիկանները բնակարանում հայտնաբերել են տանտիրուհու այրված դին. shamshyan.com
-
Թբիլիսիում խոշոր ավտովթարի հետեւանքով 9 հայ վիրավորներից մեկը մահացել է. մանրամասներ. /news.am
-
Գառնիում դանակահարել են 54-ամյա հորն ու 20-ամյա որդուն. Shamshyan.com
-
Մեր ջուրը կտրում են, տալիս Հովիկ Աբրահամյանին ու Ալիկ Սարգսյանին. բողոքի ակցիա . ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
-
Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը մեղադրանք առաջադրվեց . news.am
-
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել. երբ կհեռարձակվի այն. ArmLur.am
-
Քոչարյանի գործով դատավորը կանխակալ վերաբերմունք է ունեցել. Մարտի 1-ի գործով 9 մեղադրական դատավճիռ ունի կայացրած. ՀՔԾ պետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ. factor.am
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 100 օրվա ընթացքում լուծվել է հիմնական խնդիրը. Նիկոլ Փաշինյան. armlur.am