loading...

Մահվան ելքով վրաերթ Գյումրիում. 26-ամյա վարորդը մարդատար Газель-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին, վերջինը հիվանդանոցում մահացել է

18:43 16.11.2017

shamshyan.com-ը  գրում  է  Մահվա ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Ղազարյանը իր վարած մարդատար Газель մակնիշի 0866 Լ համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրի քաղաքի Այգաբաց թաղամասի բնակիչ, 38-ամյա Արտակ Ալեքսանյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գևորգ Թորոյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարոցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Վրաերթի վայրում հայտնաբերվել է նաև ձեռնափայտ, որը, ըստ տեղեկությունների, վրաերթի ենթարկվածին էր պատկանում։
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com

Դիտվել է 1251 անգամ

online-tv.am

Լրահոս