loading...

Մայրը 4 տարեկան որդուն մի քանի օր փակված է պահել պահարանում, որպեսզի նա մեռնի դանդաղ մահով. 1in.am

15:33 24.05.2018

Միչիգանի բնակչուհի Մեգան Շուգին, ով քիչ է մնացել՝ սպանի իր որդուն՝ մի քանի օր փակելով նրան պահարանում, դատապարտել են 50 տարի ազատազրկման՝ տեղեկացնում է People-ը:
Դատավճիռը հայտարարելու ժամանակ դատավոր Սառա Լինքոլնը ասել է, որ 24-ամյա Մեգանը ամենադաժան մարդն է, ում ինքը հանդիպել է:

2017թ. մարտին Շուգը որդուն հյուծված և թուլացած վիճակում բերել է տեղի հիվանդանոց: Բժիշկները հույս չեն ունեցել, որ երեխան կփրկվի: Բարեբախտաբար, երեխան փրկվել է:

Դատարանում Մեգանը հայտարարել է, որ զղջում է կատարվածի համար: Նրա խոսքով՝ ինքը փակել է որդուն պահարանում, որպեսզի պաշտպանի նրան իր 38-ամյա զուգընկերոջից, դատարանը վերջինիս նկատմամբ նույնպես գործ է հարուցել երեխաների հետ դաժան վարվելու մեղադրանքով:

Ներկա պահին երեխայի մասին հոգ են տանում խնամատար ծնողները, ովքեր մտադիր են որդեգրել նրան:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am

 

Դիտվել է 3821 անգամ

online-tv.am

Լրահոս