loading...

Մանրամասներ եւ կադրեր բենզալցակայանում կատարված ավազակային հարձակումից .ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am

18:52 05.04.2018

/news.am-ը  գրում  է  Ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում ավազակային հարձակում էր կատարվել։ Մի երիտասարդ շշով մտել է բենզալցակայան՝ բենզին գնելու։ Այդ ընթացքում երկու երիտասարդ հետեւից մոտեցել են աշխատակցին ու երկաթե ձողերով մի քանի անգամ հարվածել նրա գլխին։ Դաժան ծեծին միացել է նաեւ բենզին գնող երիտասարդը։ Աշխատակիցն ուժգին հարվածներից ընկել է գետնին։ Երիտասարդներն էլ հափշտակել են նրա բջջային հեռախոսն ու, նախնական հաշվարկով՝ 117․000 դրամ։

Ավազակային հարձակման փաստով քրեական գործ հարուցվեց։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, համագործակցված աշխատանքով, պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ եւ, որ ամենակարեւորն է՝ ավազակություն կատարած երիտասարդների ինքնությունը։
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ https://news.am/arm/news/444785.html

Դիտվել է 1311 անգամ

online-tv.am

Լրահոս