loading...

Մանրամասներ Մարտ Բաբայանի գաղտնի նշանդրեքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

17:26 06.07.2017

Երգիչ Մարտ Բաբայանը երեկ գաղտնի նշանադրվել է։ Նրա ընտրյալը` 24–ամյա Էլենը, արվեստաբան է։ Tert.am Lifeի հետ զրույցում  երգչի պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը հայտնեց, որ մինչև վերջին վայրկյանը որոշել էին գաղտնի պահել ամեն բան, սակայն, ի վերջո, տեղի են տվել։

 

Նշանդրեքի արարողությունը կայացել է Սանկտ Պետերբուրգում։ Երգիչը նշում է, որ «Ամուսնացիր ինձ հետ» երգը խորհրդանշական դարձավ իր համար։ Երգը գրելուց 1 տարի անց նա այդ երգով խնդրեց Էլենին ամուսնանալ իր հետ։

 

«Արարողությունը կայացավ Սանկտ Պետերբուրգում, քանի որ աղջիկն այստեղից է։ Պետերբուրգի ամենալավ ռեստորաններից մեկն էին ընտրել։ Արարողության կազմակերպչական հարցերով Մարտն ու Էլենն են զբաղվել»,– հայտնեց Սոֆյան։

 

 

 

Զույգը ծանոթացել է 3-4 ամիս առաջ, երբ Մարտը համերգ է ունեցել Սանկտ Պետերբուրգում։ Էլենի մայրը ղեկավարում է Պետերբուրգում գործող «Հայաստան» պարի դպրոց-ստուդիան, նրա հրավերով Մարտը ելույթ է ունեցել պարի խմբի հետ։ Խմբում պարում է  նաև Էլենը։ Հենց այդպես էլ նրանք ծանոթացել են ու սկսվել է աշխատանքային սիրավեպ։ Ի դեպ, հարսնացուն երեկ հատուկ պար է նվիրել սկեսուրին` «Արցախ» երգի ներքո, քանի որ երեկ Մարտի մայրիկի ծննդյան տարեդարձն էր։

 

Սոֆյան նշեց, որ արարողությանը ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ, շատերը չեն կարողացել գալ Սանկտ Պետերբուրգ։

 

Սոֆյան դեռևս չգիտի, թե երբ կկայանա զույգի հարսանիքը, սակայն ամուսնությունը շատ չի ուշանա։ «Կարծում եմ` կրկին անակնկալ կանեն»,– նշեց նա։

 

 


Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2017/07/06/mart/41319

Դիտվել է 1301 անգամ

online-tv.am

Լրահոս