loading...

Մանվել Գրիգորյանի տեսանյութը դատարանից. Նա հրաժարվում է դուրս գալ. news.am

16:38 22.06.2018

Պատվի խնդիր է, հիմա իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում, բայց ես հավատում եմ իմ երկրին, արդարադատությանն ու իմ ընկերներին: Այս մասին հունիսի 19-ին, դատարանի շենքում իր փաստաբան Արսեն Մկրտչյանին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Նշենք, որ այդ պահին լրացել էր նրա ձերբակալման 72 ժամը, սակայն դատարանը դեռ կալանքի որոշում չէր կայացրել:

Տեսաուղերձում, որը Facebook-ի իր էջում հրապարակել Արսեն Մկրտչյանը, ինքը հարց է տալիս Մանվել Գրիգորյանին, թե քանի որ 72 ժամը լրացել է, իրեն ասվել է, որ այս պահին ազատ է, ինչո՞ւ նա դուրս չի գալիս շենքից եւ չի հեռանում: Մանվել Գրիգորյանը պատասխանել է.

«Մենք առաջինն այս պահին ունենք պատվի խնդիր, որը չգիտեմ՝ ով ինչ է ուզում ապացուցել, ամենաշատը ինձ է պետք է ապացուցել իմ մեղավորության մասին: Ես տասնյակ հազարավոր մարդկանց հրամանատար եմ եղել, տասնյակ հազարավոր մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, չգիտեմ՝ էսօր ով ինչքան է մտածում իմ մասին, բայց կարևորը ես ինձ ճիշտ պահեմ, իրավունք էլ չունեմ իմ երկրից խռովելու, կամ խուսափելու: Ես չպիտի խոչընդոտեմ: Խնդիրն իմ մեջ չի»:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ https://news.am

Դիտվել է 2889 անգամ

online-tv.am

Լրահոս