loading...

Մաշտոցի ոստիկանները ճշտել են այն տղամարդու ինքնությունը, ով, ըստ 26-ամյա աղջկա հայտարարության, բռնաբարել է իրեն, իսկ հետո «շուխուր չանելու» համար, որ ինքը կույս չէ, հեռախոսը խլել է

16:56 01.11.2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններվ՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից որոնվում է Երևան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Հարություն Ահլավերդյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա հոկտեմբերի 28-ին Երևանի բնակչուհի՝ 26-ամյա Լիլիթ Հ.-ի նկատմամբ «Շահումյան 2» գերեզմանատան մոտ բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություններ ունենալու, իսկ հետո այդ մասին «շուխուր» չանելու համար Լիլիթ Հ.-ից պահանջել և վերցրել է Samsung Galaxy S7 բջջային հեռախոսը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Լիլիթ Հ.-ն Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգել էր, որ «Շահումյան 2» գերեզմանատան մոտ Հարութ անունով մի երիտասարդ իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն էր ունեցել իր հետ, որից հետո, իրեն թողնելով փողոցում, ավտոմեքենայով հեռացել էր: Հաջորդ օրը նույն Հարութը հանդիպել էր իր հետ ու սպառնացել, որ «շուխուր կանի, որ էլ ինքը կույս չի» և դրա դիմաց նրանից պահանջել էր Samsung Galaxy S7 տեսակի բջջային հեռախոսը: 
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 1569 անգամ

online-tv.am

Լրահոս