loading...

Մենք ծնողներին զգուշացրել ենք, որ հնգյակի ապրելու շանսերը քիչ են. Մանկաբարձ-գինեկոլոգ. Aysor.am

20:13 09.05.2017

Հնգյակ ծննդաբերած կնոջը հղիության 8 շաբաթում մասնագետները առաջարկել են ռեդուկցիա անել և ազատվել երեք երեխայից։

«Մենք բացատրեցինք, որ հնգյակ երեխա ունենալու փորձը շատ քիչ է և բացատրեցինք, որ պետք է ռեդուկցիա անել, որ երկու երեխան ապրեն, բայց նրանք կտրականապես հրաժարվեցին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը։

Նրա խոսքով՝ իրենք ծնողներին ի սկզբանե զգուշացրել են, որ հնգյակ երեխայի ապրելու շանսերը քիչ են։

«Մենք հղիության ընթացքում շատ սիրեցինք նրանց, արդեն մտերմացել էինք այդ ընտանիքին, և մենք այլ անելիք չունեինք, քան հսկել, և հասցրեցինք մինչև 28 շաբաթական հղիություն», - ասաց Աբովյանը
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/a

Դիտվել է 1304 անգամ

online-tv.am

Լրահոս