loading...

Մերի Մակարյանը իր հղիության լուրերի մասին . Tert.am Life

19:28 25.04.2017

«Առաջնորդներ» հեռուստասերիալի դերասանուհի Մերի Մակարյանը կրկին հայտնվել է խոսակցությունների կիզակետում։ Լուրեր են պտտվում, որ դերասանուհին հղի է։ Խոսակցությունների պատճառը  Ինստագրամի story–ում հրապարակած լուսանկարն է եղել։

 

 

Tert.am Life–ը կապ հաստատեց դերասանուհու հետ` պարզելու լուրերի իսկությունը։ «Նման բան չկա։ Այդտեղ ես վերնազգեստով եմ։ Անգամ, ինքս էլ չեմ նկատել դա։ Մտքովս չէր անցնի, որ լուսանկարից հետո նման բաներ կարող են խոսել»,– ասաց Մերին։

 

Քանի որ դերասանուհին ընտրյալ ունի, նրանից հետաքրքրվեցինք`երբ են պատրաստվում օրինականացնել հարաբերությունները, սակայն  Մերին ասաց, որ չի ցանկանում խոսել այդ թեմայով։ «Երբ նման բան լինի, բոլորը կիմանան այդ մասին»,– հավելեց նա։

 


Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am

Դիտվել է 1413 անգամ

online-tv.am

Լրահոս