loading...

Մերիի և Մհերի ամուսնությունը պայծառատես Անի Գրիգորյանը կանխատեսել էր դեռ անցյալ տարի. ովքե՞ր կհաջորդեն նրանց

12:26 13.06.2017

Պայծառատես Անի Գրիգորյանն, ով հաճախ է հանդես գալիս հարցազրույցներով, ժամանակ առ ժամանակ նաև խոսում է հայ հայտնիների մասին, ինչպես նաև կիսվում է իր կանխատեսումներով՝ կապված նրանց ապագայի հետ:  Այս դեպքում պայծառատեսը վերջերս խոսել էր երգիչ, հանդիսավար Մհերի սպասվող նշանադրության, իսկ ավելի վաղ՝ դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանի սպասվող ամուսնության մասին:

Asekose.am հետ զրույցում պայծառատեսը համառոտ անդրադարձ կատարեց տվյալ կանխատեսումների իրականացմանը.

«Ես չեմ ուզում ներկայացնել ու ասել այն ամենն, ինչ ես անում եմ: Ինչպես գրված է Սուրբ Գրքում՝ «Աջ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը». տվյալ դեպքում չեմ ցանկանում նշել, թե ում ինչ լավություններ եմ անում: Դուք ինքներդ արդեն ամեն ինչ նշեցիք, կարծում եմ՝ փաստերն ավելին են ասում»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց պայծառատես Անի Գրիգորյանը՝ անդրադառնալով իր կանխատեսումներին և դրանց իրականություն դառնալուն:

Այն հարցին՝թե հայտնիներից ովքերկհաջորդեն նրանց, Անի Գրիգորյանն ասաց.

«Դա թող մնա գաղտնիք»:

Անին ցավով նշեց, որ չնայած վերոնշյալ իրադարձություններն ուրախ դեպքեր  են, այնուամենայնիվ, ինքն ունենում է նաև այնպիսի կանխատեսումներ, որոնց իրական դառնալն այնքան էլ հաճելի չէ:

«Լինում են դեպքեր, երբ իմ կանխատեսումներն իրական են դառնում` չնայած իմ կամքին: Դեռ 3 տարեկան էի, երբ դայակիս ասացի, որ շուտով իր տունը քանդվելու է, ու ինքը մահանալու է: Եվ, չնայած չէի ցանկանա կանխատեսումս իրականություն դառնար, այնուամենայնիվ, այդպես էլ եղավ՝ Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքով քանդվեց դայակիս տունն, ու նա մահացավ»:

Խոսելով ապագայի կանխատեսումներից՝ կապված մեր երկրի հետ, պայծառատեսը նշեց.

«Այս տարի մեր երկրի վիճակը բավականին բարելավվելու է, դրական շատ մեծ առաջընթացներ են գրանցվելու: Մնում է միայն ընդունենք այն դրականը, որը մեզ Աստված է տալիս»:

Նշենք, որ Մհերի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ մի քանի օրից տեղի կունենա Մհերի հարսանիքը, սակայն չի հայտնել, թե կոնկրետ երբ և որտեղ կլինի արարողությունը:
Նյութի աղբյուր՝ http://asekose.am/

Դիտվել է 2921 անգամ

online-tv.am

Լրահոս