loading...

Մոր եւ նրա դստեր մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ եւ ավելի առաջ՝ ստացած վնասվածքներից. դատաբժիշկներ . news.am

17:29 16.02.2018

news.am-ը գրում  է  ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու 1981թ. ծնված Գ.Հարությունյանի եւ նրա դստեր մահվան բոլոր հանգամանքները։

Դիակները հայտնաբերվել են 2018 թվականի փետրվարի 15-ին՝ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում։ Նախնական վարկածով՝ կինը եւ նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետեւանքով։

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի եւ 110-րդ հոդվածի 1-ին մասերով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք։

Մոր եւ դստեր մահվան՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։ Այսօր կատարվել է դիահերձումը, որի արդյունքներով դատաբժիշկները հայտարարել են, որ նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ եւ ավելի առաջ ստացած բազմաթիվ վնասվածքներից։

Քրեական գործով պարզվել է նաեւ, որ փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, կինը 2009թ. ծնված դստեր հետ այցելել է «ՏաշիրՊիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ եւ պատվիրել պիցցա, վերցրել այն եւ դուրս եկել։ Հարակից տարածքում առկա արտաքին տեսանկարահանող սարքերի միջոցով փորձ է արվում պարզել նրանց երթուղին։
Մանրամասները  կարդացեք  այստեղ՝ https://news.am

Դիտվել է 2496 անգամ

online-tv.am

Լրահոս