loading...

«Մոռացել էի ամեն ինչ, չէի զգում ոչ մի բան. ցրտահարվելուց սկսած մինչև ուշագնացություններ եղել են». Իգիթյանը՝ «Սահմանին 2»-ի մասին

12:25 18.03.2018

arenanews.am-ը  գրում  է  Ինչպես արդեն տեղեկացրել ենք ապրիլի 2-ից «Շանթ» հեռուստաընկերության եթերում կլինի «Սահմանին» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանը: Նոր սպասելիքների, նկարահանման բարդությունների, հոգեբանական պատրաստվածության և այլ հարցերի մասին ArenaNews.am կայքը զրուցել է դերասան Էդգար Իգիթյանի հետ:
-Էդգար, «Սահմանին» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանը դեռ չմեկնարկած, արդեն  ողջ համացանցը ողողվել է այս մասին լուրերով,  սերիալի երկրպագուների սպասելիքներով: Դուք ի՞նչ արձագանքներ եք ստացել ու ինչո՞վ եք պայմանավորում նման հաջողությունը:

-«Սահմանին» հեռուստասիալը թե որակապես, թե  սցենարական լուծումներով, թե թեմայով տարբերվում է մյուս սերիալներից, ու կարելի է ասել՝ այն ոչ թե սերիալ է, այլ գեղարվեստական ֆիլմ: Այն, որ այս եթերաշրջանում կա անդրադարձ ապրիլյան դեպքերին, ու կա կապ իրականության հետ,  դա էլ հաջողության գրավականներից մեկին է:
Արձագանքները շատ-շատ են. բոլորն անհամբեր սպասում են, անգամ փողոցում են մոտենում ու հարցնում, թե երբ ենք սկսելու: Թեպետ նշեմ նաև, որ սերիալի հանդեպ նման հետաքրքրությունը նոր չի, ինչքան եղել է դադարը, այդ ամբողջ ընթացքում էլ հիշել, գրել ու հարցրել են՝ թե երբ է լինելու 2-րդ եթերաշրջանը:

-Նշեցիք ապրիլյան դեպքերի մասին, հոգեբանորեն ինչպե՞ս էր հաջողվում հաղթահարել այդ հուզմունքը, չէ որ դեպքերը դեռ շատ թարմ են:

– Ինչ վերաբերում է էմոցիաները կառավարելուն, ապա ասեմ, որ ավելի շատ պատասխանատվությունն էր այդ հարցում ինձ օգնում: Այդ օրերին բոլորիս մեջ ինչ-որ ներքին ուժ էր մտել ու խաղով, աչքերով, միմիկաներով ստացվում էր մատուցել ու ցույց տալ, թե այդ օրերին մեր տղերքն ինչ մեծ գործ են արել: Իրոք անբացատրելի է այն զգացումը, երբ դու պատկերացնում ես՝  իրենք այդ պահին ինչ են զգացել, ինչ են ապրել: Բառերով դժվարանում եմ նկարագրել, բայց դերս կերտելուց որոշ չափով ինքս էլ եմ զգացել այն ամենն, ինչ այդ օրերին կատարվել է սահմանին:

Դժվար էր, բայց պետք էր առավելագույնս մտնել այդ վիճակի մեջ ու հասկանալ, որ պիտի կերպարն այնպես ստանաս, որ հետո հեռուստադիտողին էլ նույն զգացումները փոխանցվեն:
-Ունեի՞ք ընկերներ, մտերիմներ, ովքեր ապրիլյան դեպքերի ժամանական սահմանին էին:

-Իհարկե, թե իմ ընկերներից, թե իմ ընկերների ընկերներից շատերն էին այդ ընթացքում ծառայության մեջ: Ինչպես բոլոր հայ տղաներն, այնպես էլ ես հիմա էլ, այդ օրերին էլ պատրաստ էի գնալ ու զինվորների կողքին կանգնել: Ես էլ, ընկերներս էլ ամեն վայրկյան սպասել ենք հարմար պահի, որ մենք էլ գնանք սահման, բայց Դուք էլ գիտեք՝ այդ օրերին շատ շատերն էին սահման գնում ու պարզապես հնարավոր չէր նոր ուժեր ընդունել:

– Էդգար, անընդհատ խոսվում է հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ  եղած անբարենպաստ պայմանների ու դրանց հետևանքով առաջացած դժվարությունների մասին. կխնդրեմ մի փոքր կիսվեք այդ մասին:
Մանրամասները  կարդացեք  այստեղ՝ https://www.arenanews.am/

Դիտվել է 1570 անգամ

online-tv.am

Լրահոս