loading...

Մոսկվայում հայ խանութպան է սպանվել . armlur.am

19:16 14.08.2017

«Մոսկովսկի կոմսոմոլեցի» փոխանցմամբ՝ Մոսկվայում դանակահարության հետևանքով 69-ամյա հայ է մահացել՝ Լյով Քամալյանը։ Ինչպես հաղորդում է  լրատվամիջոցը, դեպքը տեղի է ունեցել «Ռյազանսկի պրոսպեկտ» մետրոյից ոչ հեռու տեղակայված առևտրի կետերի մոտ։ Այնտեղ մոտեցել են 3 երիտասարդներ, ովքեր ականատեսների խոսքով՝ եղել են ոչ սթափ վիճակում։ Այդ ժամանակ ՀՀ քաղաքացին մաքուր օդ շնչելու համար դուրս էր եկել և նստել իր գարեջրի կրպակի առջև։ Ագրեսիվ երիտասարդները անհասկանալի պատճառով սկսել են վիճաբանել հայի հետ, որից հետո դանակով հարվածել նրա սրտին։ Վերջինս տեղում մահացել է: Հանցագործների երկրորդ զոհն է դարձել կրպակի հաճախորդ՝ 36-ամյա ղրղըզ Նուրիկ Մունդուզովը։ Նրան նույնպես սպանել են սրտին դանակի հարված հասցնելով։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։ Նրանք եղել են զինվորական կոշիկներով։ Ենթադրվում է, որ նրանք եղել են սքինհեդներ, որոնց հատուկ է զինվորական կոշիկներ կրելը։ 
Նյութի աղբյուր՝ http://armlur.am


 

Դիտվել է 757 անգամ

online-tv.am

Լրահոս