loading...

Մոսկվայում տեղի է ունեցել բարերար Լևոն Հայրապետյանի հուղարկավորությունը. ովքեր էին ներկա

14:29 21.10.2017

Այսօր Մոսկվայում Հայ ազգի մեծ բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանի վերջին հրաժեշտին ներկա էր նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և Արցախից բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ նա 68 տարեկան հասակում բանտում մահացել է: Մինչ այդ նախարարը խնդրել էր իրեն հուղարկավորել ծնողների կողքին:
Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թ հուլիսի 15-ին «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում. հանցախմբի ղեկավարն է եղել «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Վերջինիս գործունեությանը Հայրապետյանի հնարավոր մասնակցության մասին քննիչներին տեղեկացրել է ցմահ բանտարկված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը:
Նյութի աղբյույր՝ http://hayeli.am/

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ   1in.am-i

Դիտվել է 2399 անգամ

online-tv.am

Լրահոս