loading...

Մովսեսի առաջին թռիչքը, Արմենի վարակիչ սերը. պատմում են զոհված օդաչուների ընկերները. news.am

19:08 06.12.2018

Փոխգնդապետ Արմեն Բաբայան  Ռազմական օդաչու Վյաչեսլավ Ոսկովսկին դեկտեմբերի 4–ի առավոտյան, ժամը 10։00–ին ՄԻ–24 ուղղաթիռով Երևանից հերթական ուսումնական թռիչքն էր իրականացնում։ Նույն ժամին Շիրակի օդանավակայանից ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռով օդ էր բարձրացել նաև Վյաչեսլավի ընկերը՝ առաջին կարգի օդաչու Արմեն Բաբայանը։ Րոպեներ անց հենց օդում Վյաչեսլավն իմացավ, որ կորել է կապը ՍՈՒ-25–ի հետ։ Փոխգնդապետ Ոսկովսկին հրաման ստացավ՝ ուղևորվել Մարալիկ, որտեղ անհետացել էր գրոհիչ ինքնաթիռը։ Որոնումները շարունակվեցին չորս ժամ, ընկերոջը ողջ գտնելու հույսը վերջնականապես մարեց, երբ Քարաբերդի սև վարելահողերում գտան կործանված ինքնաթիռի առաջին բեկորներն ու ընկերոջ մոխրացած իրերը։
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ https://news.am/arm/news/484932.html

Դիտվել է 639 անգամ

online-tv.am

Լրահոս