loading...

Նարեկ Գեւորգյանն ու Լեւան Կբիլաշվիլին իրենց ելույթով «պայթեցրել» են ռուսական «Գոլոս»-ի բեմը. style.news.am

12:52 24.11.2018

Ռուսական «Գոլոս»-ում մեկնարկել է մենամարտերի փուլը։ Կոնստանտին Մելաձեի թիմից ելույթ ունեցան Նարեկ Գեւորգյանն ու Լեւան Կբիլաշվիլին։

Լեւանն ու Նարեկը կատարեցին Դաթոյի «Մախինջի վար» երգը։ Այն գրել է Ժուժունա Չրելաշվիլին 1970 թվականին։ Երգիչներն այնքան հզոր կատարեցին երգը, որ ժյուրիի անդամները՝ Բաստան, Անի Լորակը, Սերգեյ Շնուրովը եւ Կոնստանտին Մելաձեն չկարողացան մեկնաբանել ելույթը՝ հույսերի տարափի պատճառով։ Մելաձեն ընտրեց Լեւանին։
Նյութի  աղբյուր՝ https://style.news.am

Դիտվել է 725 անգամ

online-tv.am

Լրահոս