loading...

Նիկոլ Փաշինյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել

12:47 24.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է

«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձեւով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու եւ առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին:

Սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ խնդրում, հորդորում եւ պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները եւ աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու եւ լուծելուհամար:

Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ:  Կրկին անգամ խնդրում, հորդորում եւ պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետեւաբար՝ ընդդեմ ժողովրդի:

Հ.Գ. Կոչ եմ անում մեր աջակիցներին այս ուղերձը տարածել: Նաեւ համանման գործողություններ իրականացնող քաղաքացիներին ներկայացնել նրա բովանդակությունը, պարզաբանել, որ գործողությունների շարունակությունը կարող է մեկնաբանվել որպես սաբոտաժ եւ կարժանանա ժողովրդի գնահատականին: Իհարկե այս խոսակցությունը պետք է ունենալ սիրո եւ համերաշխության մթնոլորտում»:
 

Դիտվել է 3048 անգամ

online-tv.am

Լրահոս