loading...

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ապրող հայերին կոչ է արել ներդրումներ անել Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am/

19:38 13.05.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ապրող հայ գործարարներին կոչ է արել ներդրումներ անել Հայաստանում։ Քիչ առաջ Փաշինյանը ժամանել է Սոչի։ Ադլերի Սբ. Սարգիս եկեղեցու մոտ մեծ բազմություն է հավաքվել՝ դիմավորելու վարչապետին։ Այս մասին հաղորդում է ОКNEWS.am-ի թղթակիցը Սոչիից:

«Մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է։ Մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական տնտեսական, հոգեւոր ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է, ու նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը։ Ես Ռուսաստանի հայ եւ ռուս գործարարներին կոչ եմ անում, որ գան Հայաստան, անեն ներդրումներ, ստեղծեն աշխատատեղեր»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով, սա նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում երաշխավորված է լինելու, եւ որեւէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո։ «Սա մեր ժողովրդի եւ մեր պետության աստեղային ժամն է։ Այսօր մեր պետության հեղինակությունը բարձր է, քան երբեւէ։ Ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք եւ երջանիկ լինենք մեր հայրենիքում»,- նշել է Փաշինյանն ու հավելել. «Ես այսօր այստեղ տեսա բազմաթիվ մարդկանց, ում վերջին անգամ տեսել էի Երեւանի Հանրապետության հրապարակում։ Հայ ժողովուրդը լի է էներգիայով՝ շենացնելու իր հայրենիքը՝ Հայաստանը եւ Արցախը»։

«Հայ-ռուսական հարաբերությունները լինելու են շատ ավելի ամուր, շատ ավելի դաշնակցային ու եղբայրական»,- ասել է Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ վաղվա հանդիպումները շատ արդյունավետ են լինելու։
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ https://news.am/arm/news/451076.html

Դիտվել է 2109 անգամ

online-tv.am

Լրահոս