loading...

Նիկոլ Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի, Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու և «Սասնա ծռերի» մասին. 168.am

16:54 17.05.2018

Այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու խնդրի մասին:

«Ես նախագծին ծանոթ չեմ, բայց ինչքան հասցրել եմ հետևել մամուլից, այդ այգին վերակառուցվելու է, բոլոր ծառերի փոխարեն տնկվելու են նոր ծառեր, ու մենք կհետևենք, որ հենց այդպես էլ լինի»,- նշեց Ն. Փաշինյանը:

Անդրադառնալով քաղաքացիների կողմից հնչող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին՝ Ն. Փաշինյանն ասաց. «Եթե մենք միանգամից բոլորի հրաժարականը պահանջենք, այդքան էլ ճիշտ մոտեցում չէ, պետք է հարցերին մոտենալ փուլ առ փուլ, և հասկանալ՝ ում հրաժարականն ինչի համար ենք պահանջում»:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ https://168.am/2018/05/17/952458.html

Դիտվել է 2911 անգամ

online-tv.am

Լրահոս