loading...

Նոր մանրամասներ. 22-ամյա վարորդը, իր հարսանիքի օրը Audi-ով վրաերթի է ենթարկել հարևաններին. . ՏԵՍԱՆՅՈՒԹ

13:52 12.11.2017

shamshyan.com-ը  գրում  է /Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Հրաչյա Թորոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այս տարվա սեպտեմբերի 23-ին Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կենտրոնական ճանապարհին, նույն գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Վիրաբյանի կողմից Audi A18 T մակնիշի 81 QO 888 համարանիշի ավտոմեքենայով 2 քաղաքացու վրաերթի ենթարկելու փաստով: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել էին հիվանդանոց: Օրեր անց վիրավորներից՝ նույն գյուղի բնակիչ, 79-ամյա Լևոն Դավիդյանը, գիտակցության չգալով՝ մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետաքննիչ Հ. Թորոսյանի կողմից հարուցված քրգործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժին, քանի որ պարզվել է, որ վրաերթ կատարող Ա. Վիրաբյանը զինվորական է: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Դարբնիկ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Վիրաբյանը Դարբնիկ գյուղի կենտրոնական ճանապարհին իր վարած Audi А18 Т մակնիշի 81 QО 888 համարանիշի ավտոմեքենայով թիվ 3 տան մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն։ 
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝  http://shamshyan.com

Դիտվել է 1986 անգամ

online-tv.am

Լրահոս