loading...

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Ով և ինչու էր պատանդ վերցրել մանկապարտեզի սաներին. armlur.am

16:38 31.10.2017

/armlur.am-ը  գրում  է  /Այսօր Արմավիրում տեղի ունեցած միջադեպը ցնցել է ողջ հանրությանը: Ինչու էր տղամարդ պատանդ պահել մանկապարտեզի սաներին և աշխատակիցներին: Հարց, որի պատասխանը տրվեց դեպքի հենց առաջին րոպեներին: Ըստ նախնական վարկածի` Արգամ Հովիկյանը փորձել է տեսնել «Մանուշակ» մանկապարտեզում աշխատող կնոջը, սակայն պատանդ է վերցրել այնտեղ եղած մարդկանց: Բարեբախտաբար, զոհեր և լուրջ վնասվածքներ ստացողներ չկան: Թեև տեղեկություններ կան, որ Հովիկյանը վնասել է մանկապարտեզի տնօրեն զոքանչին՝ Ռոզա Վարդանյանին: Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ պատանդառուն տևական ժամանակ է կնոջ հետ չի ապրել: Փորձել է վերականգնել հարաբերությունները, սակայն աղջկա ծնողները դեմ են եղել: Եվ տղամարդը խնդիրը տեղափոխել է հրապարակային դաշտ և անցել գործի` գնալով զոքանչի հետևից: ArmLur.am-ի տեղեկություններով՝ թիվ մեկ համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 23 ամյա Լ․ Հովհաննիսյանը, ում ամուսինն այսօր պատանդ էր վերցրել: Նա մակերեսային վերք ունի պարանոցի շրջանում և կրծքավանդակի աջ մասում։  Մեր տեղեկությունը ստուգելու համար կապ հաստատեցինք ԲԿ-ի հետ, որտեղից ArmLur.am-ին հայտնեցին, որ ներկա պահին կատարվում են անհրաժեշտ հետազոտությունները, այլ տեղեկություն չեն կարող փոխանցել: Վիճակը բավարար է գնահատվում: Ըստ ամենայնի, նա եղել է մանկապարտեզի տարածքում եւ վնասվածքները ստացել է ամուսնու դանակի գործողությունների հետեւանքով; 

Մանրամասները  այստեղ՝ armlur.am

Դիտվել է 2482 անգամ

online-tv.am

Լրահոս