loading...

Նոր մանրամասներ Տավուշի մարզում այրված ավտոմեքենայում հայտնաբերված մոխրացած զինծառայողի դեպքից. նրան սպանել է զինակիցը ու դին այրել

19:27 17.08.2017

shamshyan.com-ը գրում  է  Քիչ առաջ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /վարչության պետ Սամվել Ասատրյան/, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ / գլխավոր վարչության /վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյան/, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության /վարչության պետ Գրիգոր Գրիգորյան/, Ոստիկանության Բերդի բաժնի /բաժնի պետ Գարիկ Դալլաքյան/ գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Պն Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի կայազորային քննչական բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ծառայողները հսկայածավալ աշխատանքներ կատարելով և ստացված օպերատիվ տեղեկությունները բազմակողմանի ուսումնասիրելով՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչություն են բերման ենթարկել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 37-ամյա Արթուր Լալայանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, վերջինս կասկածվում է համագյուղացի, պայմանագրային զինծառայող, 32-ամյա Վարդան Գրիգորյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին այրելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություներով Ա. Լալայանը կատարված հանցագործության մասին անհերքելի ապացույցների ճնշման տակ որոշ մանրամասներ է պատմել իրավապահներին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա իր զոհի հետ սպանությունից ժամեր առաջ ինչ-որ խնջույքի մասնակցելիս են եղել: Խնջույքից հետո վերադառնալով տուն՝ նա ճանապարհին մի քանի շիշ գարեջուր և քաբաբ է գնել, այնուհետև իր զոհի մեքենայով ուղևորվել Ներքին Կարմիրգյոււղ, որտեղ էլ ինչ-որ ընտանեկան հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Լալայանը բռունցքի բազմաթիվ հարվածներ է հասցրել Վ. Գրիգորյանին, այնուհետև ավտոմեքենայից դուրս է հանել իր զոհին, արդեն հարվածները շարունակել դրսում, որից հետո նրան դրել է ավտոմեքենայի մեջ և ավտոմեքենան հրելով՝ գլորել զառիթափից և արդեն իջնելով զառիթափ՝ հրկիզել է մեքենան, մտածելով որ մարդիկ կիմանան, որ Վ. Գրիգորյանը վթարի է ենթարկվել, ինչի պատճառով էլ առաջացել է հրդեհ, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ: 
Ամբողջական  հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com

Դիտվել է 3592 անգամ

online-tv.am

Լրահոս