loading...

Նոր նշանակումներ ոստիկանությունում. Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է նորանշանակ փոխոստիկանապետերին. tert.am

15:58 19.05.2018

ՀՀ ոստիկանությունում այսօր երեք նշանակում է արվել։ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր ներկայացրել է երկու նոր փոխոստիկանապետերին և Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«ՀՀ ոստիկանության պետ Վարելիյ Օսիպյանը քիչ առաջ ղեկավար կազմին է  ներկայացրել ոստիկանապետի առաջին տեղակալին՝ ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը և Հովհաննես Քոչարյանին, ով մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը»,-ասաց Ջանոյանը։

Նրա տեղեկացմամբ՝ նշանակում եղել է նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր պետի պաշտոնում, որը զբաղեցնելու է Արտակ Կարապետյանը, ով մինչ այս զբաղեցրել էր Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://www.tert.am

Դիտվել է 1161 անգամ

online-tv.am

Լրահոս