Նորվեգիան 1,5 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներին
20:12 02.11.2020
Նորվեգիայի իշխանությունները որոշել են մարդասիրական կազմակերպությունների միջոցով 17 միլիոն նորվեգական կրոնի (1,5 միլիոն եվրո) օգնություն ուղղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խաղաղ բնակչությանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ բազմաթիվ մարդկային կյանքեր խլեցին, շատերին ստիպեցին լքել իրենց տները, մեծ տառապանքներ պատճառեցին խաղաղ բնակչությանը: Նորվեգիան 17 միլիոն կրոն կուղարկի մարդասիրական կազմակերպություններին, որոնք պաշտպանում և օգնում են այս հակամարտությունից առավել տուժածներին»,- հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը:
Արտգործնախարար Ինե Էրիկսեն Սորեյդեի խոսքով՝ Նորվեգիան ակնկալում է, որ հակամարտող կողմերը կապահովեն հումանիտար կազմակերպությունների անվտանգությունն ու անարգել մուտքը տարածաշրջանում օգնության կարիք ունեցողներին: «Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում աջակցել հրադադարի ռեժիմին և վերսկսել բանակցությունները: Նորվեգիան աջակցում է խաղաղ լուծում ստանալուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին»,- ասել է նախարարը:
Նյութի աղբյուր՝ https://www.1lurer.am/
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Արցախի անտառներում ֆոսֆորային զինատեսակի կիրառման ապացույցներ.Տեսանյութ
-
Արցախի երեխաները 100 տոկոսով զրկվել են կրթության իրավունքից
-
ՊԲ-ն հրապարակել է ևս 11 զոհված զինծառայողի անուն
-
Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը
-
Հանուն Հայաստանի հաղթանակի. Նիկոլ Փաշինյան
-
Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ղարաբաղյան հակամարտության թեման
-
Էրդողանը ծաղրել է ամերիկյան պատժամիջոցները. ԱՄՆ-ն կրկնել է լուրջ հետևանքների սպառնալիքը
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ
-
Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ.Շուշան Ստեփանյան
-
Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու.Աննա Հակոբյան
-
Համահայկական հիմնադրամի նվիրատվությունները գերազանցել են....
-
Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են․ ԱՀ ՊԲ
-
Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները
-
Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները.Արայիկ Հարությունյան
-
Թասիբը պետք է եռա Հայաստանում եւ Արցախում.Նիկոլ Փաշինյան
-
Իրանը զորամիավորումներ է կուտակում Արաքսի երկայնքով
-
Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում
-
Ռուսական օդուժը վերացնում է իսլամիստ զինյալներին Սիրիայի Իդլիբում
-
Դադարեցվել է ավստրիական շարժիչների առաքումը թուրքական մարտական անօդաչուներին
-
Բաքուն ԼՂ բանակցություններում «իմաստ» է ակնկալում