loading...

«Նրա ուղեղը երևում էր մաշկի տակից»․ թե ինչպես 24 շաբաթականում ծնված երեխան հրաշքով փրկվեց և թե ինչ տեսք ունի նա 1 տարի անց

18:23 14.03.2018

/blognews.am /Միացյալ Թագավորությունում 24 շաբաթականից հետո արգելվում է ընդհատել հղիությունը։ Իսկ անցած տարի մի երեխա «որոշեց» լույս աշխարհ գալ 24 շաբաթականը լրանալուց ընդամենը 1-2 օր առաջ։ Բոլորը կարծում էին, որ երեխան չի կարողանա ապրել, քանի որ շանսերը շատ քիչ էին, բայց բժիշկներն ամեն դեպքում պարտավոր էին անել ամեն հնարավոր բան՝ փրկելու վաղաժամ ծնված փոքրիկի կյանքը։

Ընդամենը 510 գրամ կշռող աղջնակի մոտ օրգանները չէին հասցրել ձևավորվել, հատկապես՝ թոքերը, ինչի պատճառով ծնվելուն հաջորդող 7 րոպեներին նա չէր կարողանում շնչել։ Միայն բժիշկների ջանքերի շնորհիվ հաջողվեց վերականգնել երեխայի շնչառությունը։

Աղջնակի մայրը՝ այժմ արդեն 22-ամյա Չերի Փրինսին, բժիշկներն արգելում էին փոքրիկին տեսնել, և ծննդաբերությունից միայն 18 օր հետո նա վերջապես կարողացավ տեսնել ու գրկել իր դստերը։
«Երբ դուստրս՝ Հեյլին, ծնվեց, նա այնքան փոքր էր, որ անգամ վախենում էի դիպչել։ Քանի որ մաշկը շատ նուրբ էր, նրա ուղեղը կարծես տեսանելի լինել։ Չնայած կողքից լսում էի, որ փոքրիկի ապրելու շանսերը շատ քիչ են, այնուամենայնիվ, ոչ մի վայրկյան չեմ կորցրել հույսս»,- պատմում է մայրը։

Այժմ Հեյլին արդեն 1 տարեկան է, առողջ ու աշխույժ երեխա է։ Նրա փրկությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հրաշքներ իրականում լինում են։



Մանրամասները  այստեղ՝ https://blognews.am/

Դիտվել է 3004 անգամ

online-tv.am

Լրահոս