loading...

Ողբերգական ավտովթար. 22–ամյա վարորդը УАЗ-ով կողաշրջված վիճակում հայտնվել է գետում. կա 1 զոհ, 3 վիրավոր

18:39 06.04.2018

http://shamshyan.com-ը  գրում  է Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 22-ամյան Արեն Սահինյանը իրենց գյուղում իր վարած УАЗ 469 մակնիշի 34 VV 772 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել գետում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սահինյանը, ուղևորներ, Լոռու մարզի Հոբարձի գյուղի բնակիչ, 22-ամյա Ռոման Միրզոյանը, նրա համագյուղացիներ, 22-ամյա Արթուր Թաթոսյանը, 21-ամյա Ալիկ Աբրահամյանը, և 22-ամյա Լևոն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանարտարի տեղակալ Արսեն Մարդոյանը: Վթարի մասին ՃՈ1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Չթչյանի գլխավորությամբ:
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 1936 անգամ

online-tv.am

Լրահոս