loading...

Ողբերգական ավտովթար. 26-ամյա վարորդը Scania բեռնատարով բախվել է բետոնե պարսպին. փրկարարներն դժվարությամբ են դուրս բերել վիրավորին ու մահացածին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:22 06.04.2018

/shamshyan.com-ը  գրում  է Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։20-ի սահմաններում Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Գրիգոր Խաչատրյանը իր վարած Scania մակնիշի 344 OF 61 համարանիշի աղբատար ավտոմեքենայով Դավիթ Բեկ և Սարի Թաղ 21 փողոցների խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի մայթի բետոնե հատվածին, այնուհետև տապալել էլեկտրասյունը և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, սակայն փաստացի Երևան քաղաքի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Առաքելյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր, 20-ամյա Օնիկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Փրկարարները վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկաներ ու, մինչ փրկարարները տիտանական աշխատանքի արդյունքում վիրավորին դուրս էին բերում, բժիշկները, հավատարիմ Հիպոկրատի իրենց տված երդմանը, ամեն վայրկյան առաջին անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին։
Մանրամասները այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 4544 անգամ

online-tv.am

Լրահոս