loading...

Ողբերգական ավտովթար. 36-ամյա վարորդը «07»-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ. ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարորդին և 2 մահացածներին փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել

12:55 20.11.2018

shamshyan.com-ը  գրում  է  Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Բադալյանը դեպի Երևան ընթանալիս իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 ՏF 145 համարանիշի ավտոմեքենայով մխրճվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Կապան քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Գրենիկ Մարտիրոսյանի վարած КамАЗ 53212 մակնիշի 51 ԼQ 173 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի ուղևորներ՝ վարորդի համաքաղաքացիներ, 68-ամյա Ժորա Բադալյանն ու 30-ամյա Լիաննա Խաչատուրյանը տեղում մահացել են, իսկ վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 6 և թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1-ական մարտական հաշվարկով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները, 1 ժամից ավելի հսկայական աշխատանքների արդյունքում օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքնայից դուրս են բերել վիրավոր վարորդին, ում տեղում առաջին անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած բժիշկները, իսկ մահացածների դիերը դարձյալ մեծ դժվարությամբ, 1 ժամից ավելի պահանջվեց փրկարարներից, մինչև կարողացան հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերել ավտոմեքենայից։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 1357 անգամ

online-tv.am

Լրահոս