loading...

Ողբերգական ավտովթար Երևանում. Opel-ը բախվել է ավտոպահեստամասերի խանութի պատին. վարորդին հայտնաբերել են մահացած.ՏԵՍԱՆՅՈՒԹ

16:57 01.02.2018

shamshyan.com-ը  գրում  է  Այսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում Արին Բերդի փողոցում Opel մակնիշի 35 DQ 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ավտոպահեստամասերի խանութի պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ծառայողները վարորդին հայտնաբերել են մահացած։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը։ Փաստի առթիվ Ա. Տոնոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օր- ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Մանրամասները կարդացեեք  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 1270 անգամ

online-tv.am

Լրահոս