loading...

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. հայր ու որդի մահացել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

11:40 28.03.2018

/shamshyan.com-ը  գրում  է  /Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ, 41-ամյա Վարդան Հախոյանը իր վարած Mercedes մակնիշի 25 ՍՏ 160 համարանիշի ավտոմեքենայով Գանձակ գյուղի Հ. Աբրահամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, իսկ հետո՝ շինության պատին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Հախոյանն ու նրա ուղևոր, 7-ամյա Հրաչիկ Հախոյանը տեղում մահացել են։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Հ.Հախոյանի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com

Դիտվել է 6378 անգամ

online-tv.am

Լրահոս