loading...

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության տեղի 27–ամյա պատասխանատուն Mercedes-ով հայտնվել է ձորում. նա հիվանդանոցում մահացել է.

10:53 14.01.2018

/shamshyan.com_Ը  գրում  է  Այսօր՝ հունվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 40բ շենքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Ղազարյանը իր վարած Mercedes մակնիշի 16 QQ 888 հարարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Տ. Ղազարյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակ 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ  ԱՅՍՏԵՂ՜ http://shamshyan.com/

Դիտվել է 6306 անգամ

online-tv.am

Լրահոս