loading...

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ծառից կախված՝ հայտնաբերվել է 12-ամյա երեխայի դի. /shamshyan.com

11:39 27.09.2018

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տներից մեկում երեխայի դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։45-ի սահմաններում նշված տան բնակիչ՝ 12-ամյա Մ. Խ.-ի դին հայտնաբերվել է իրենց տանը կից հողամասում կեռասենուց հակի թելով կախված վիճակում։ Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում էր իրենց գյուղի դպրոցի 5-րդ դասարանում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութօի աղբյուր՝ http://shamshyan.com

Դիտվել է 2649 անգամ

online-tv.am

Լրահոս