loading...

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. Գայ գյուղում այրվող տանը հրշեջները հայտնաբերել են 61-ամյա տղամարդու մոխրացած դի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

17:31 23.02.2018

shamshyan.com-ը գրում   է  /Այսօր՝ փետրվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գաի գյուղում տուն է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, մարզի փրկարարական վարչության պետ Հովհաննես Մարգարյանի և ջոկատի հրամանատար Վահան Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները, նշված գյուղի թիվ 13 տանը մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են 61-ամյա Ռազմիկ Հայրապետյանի՝ ամբողջովին այրված դին։ Տունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ փորձել են պայքարել գյուղացիները՝ գյուղապետ Սեյրան Մարկոսյանի գլխավորությամբ։
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/

 

Դիտվել է 1382 անգամ

online-tv.am

Լրահոս