loading...

Ողբերգական դեպք Երևանում. ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել

18:04 20.07.2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություննեով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննիչ Նավոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 19-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ժամը 23:20-ի սահմաններում Երևան քաղաքի 1-03 շտապօգության թիվ 7-րդ ենթակայանից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ թիվ 72 հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օգանովի փողոցի թիվ 8 շենք, որտեղ շենքի մոտ հայտնաբերել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Սուրեն Նավոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 69-ամյա Ռ. Ա.-ն է, ով 5-րդ հարկի իր բնակարանի ննջասենյակի պատուհանից ինքնասպանության գործելու միջոցով ցած է նետվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Ա.-ն ունեցել է առողջական խնդիրներ և այդ պահին տանը եղել է կնոջ հետ, ում բողոքել է առողջական խնդիրներից ու կնոջ ներկայությամբ դիմել ծայրահեղ այդ քայլին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com

Դիտվել է 2709 անգամ

online-tv.am

Լրահոս