loading...

Ողբերգական դեպք Երևանում. գնացքի գծերի վրա նստած քաղաքացին հայտնվել է 2600 տոննա քաշով գնացքի տակ. նա տեղում մահացել է. shamshyan.com

17:29 26.11.2018

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 62-ամյա Սամվել Ամիրջանյանը՝ 1620 ВЛ 10 – 1610 էլեկտրաքարշով բեռնատար գնացքը վարելու ընթացքում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գնացքի գծերի վրա նկատել է մի տղամարդու, ով նստած է եղել ռելսին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Ամիրջանյանը երկար ժամանակ ձայնային ազդանշան է արձակել ու այդ ընթացքում էլ փորձել է արգելակել, սակայն փորձը ցույց է տալիս, որ նման հեռավորության վրա անհնար է արգելակել: Քաղաքացին հայտնվել է գնացքի անիվների տակ: Օպերատիվորեն ժամանել է Երևանի Երևանի 1-03 շտապօգնության թիվ 74 բրիգադը, ովքեր արձանագրել են, որ քաղաքացին տեղում մահացել է: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության անվտանգության, արագ արձագանքման խումբը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ:
Մանրամասները  այստեղ՝  http://shamshyan.com/

Դիտվել է 745 անգամ

online-tv.am

Լրահոս