loading...

Ողբերգական դեպք Երևանում. տատիկը 11-ամսական թոռանը լողացնելուց հետո հոսանքահարվել և մահացել է. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

15:07 23.03.2018

shamshyan.com-ը  գրում  է   Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Ֆ. Ղ.-ի դին, իսկ նրա 11-ամսական տղա թոռանը՝ Ա. Պ.-ին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Մուրացանի մանկական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տատիկի մահվան պատճառը եղել է էլեկտրական տաքացուցիչի հետևանքով հոսանքահարվելը։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար: Քիչ առաջ տեղեկացանք, որ բժիշկներին հաջողվել է այնուամենայնիվ դրական ցուցանիշներ ապահովել երեխայի կյանքի համար ու նա ծայրահեղ ծանր վիճակից ախտորոշվում է ծանր կայուն: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 2826 անգամ

online-tv.am

Լրահոս